▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերից տարբերվում ենք մեր ներկայացրած արտադրանքի և´ բարձր որակով, և´ մատչելիությամբ. «Բոքոնիկ» բեյքերիի հիմնադիր

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Բոքոնիկ բեյքերի»-ն առաջարկում է բազմապիսի կտորով թխվածքներ,ամբողջական տորթեր, հարսանեկան և ծննդյան, մանկական, ինչպես նաև ցանկացած թեմատիկայով և դիզայնով տորթեր: Այսօր զրուցել ենք «Բոքոնիկ բեյքերի»-ի հիմնադրի հետ` իմանալու կազմակերպության հիմնադրման և մի շարք գաղտնիքների մասին:

-Որքա՞ն ժամանակ է` շուկայում կա «Բոքոնիկը»:

- «ԲՈՔՈՆԻԿ» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին: Գործունեության տարիների ընթացքում ընդլայնելով արտադրությունը՝ այսօր ներկայացնում է լայն տեսականի՝ հատային խմորեղեն, տորթեր, հացաբուլկեղեն: Շնորհիվ ներդրած ջանքերի և կատարված աշխատանքի՝ «ԲՈՔՈՆԻԿԸ» կարողացել է ընդլայնել իր գործունեությունը: Ներկայումս գործում է 5 մասնաճյուղ և 1 արագ սննդի կետ:

Нет описания.

-Ինչու՞ հենց «Բոքոնիկ»:

-Երբ 2014 թվականին ընկերությունը հիմնադրվեց, արտադրում էր հացաբուլկեղեն,որոնց թվում էր նաև հացի ԲՈՔՈՆ տեսակը։ Ահա հենց այստեղից էլ ծնվել է ԲՈՔՈՆԻԿ անվանումը։Հետագայում թեև արտարությունն ընդլայնվեց, այնուհանդերձ անունը չփոխվեց և մնաց նույնը։ Առաջիկայում այս առումով նույնպես փոփոխություններ են սպասվում,սակայն թող դա անակնկալ լինի բոլորի համար։

 -Այսօր կան բազմապիսի կազմակերպություններ, ովքեր առաջարկում են տորթեր, խմորեղեններ և այլն: Ինչո՞վ եք դուք տարբերվում:

- Կարծում եմ՝ մենք արդեն արժանի գնահատական ենք ստացել և ամենևին պատահական չէ, որ սպառողը նախաատվությունը տալիս է «Բոքոնիկին»։ Գրանցված հաջողություններն ու հաղթանակները թույլ են տալիս հպարտության և ոգևորությամբ ասել, որ այո՛, շատերից տարբերվում ենք մեր ներկայացրած արտադրանքի որակով: Նշեմ նաև, որ նախանցած տարի Ախթալայում անցկացված Խորովածի փառատոնին մեր Հերացու մասնաճյուղի վարպետ խոհարարների պատրաստած խորովածն արժանացել է 1-ին մրցանակի։ Ուրեմն՝ տարբերվում ենք․․․․

-Արդյո՞ք շուկայի բազմազանությունը վախ չառաջացրեց՝ մրցակցությունից դուրս մնալու:

- Իհարկե, այսօր շուկայում մրցակցությունը մեծ է և պետք է կարողանալ ներկայացնել միայն ու միայն բարձրորակ արտադրանք, որպեզի կարողանաս քո տեղը գտնես։ Մեր նվիրված և պատասխանատու աշխատանքը տվեց իր արդյունքը և այսօր «Բոքոնիկը» իր կայուն և հաստատուն դիրքն ունի շուկայում։

-Կարելի՞ է համարել Ձեզ այն կազմակերպություններից, ովքեր առաջարկում են և´ որակ, և ´ մատչելի գին:

-Այո, «Բոքոնիկը» հենց այդպիսին է և՛ որակն ենք ապահովում, և՛ մատչելի գինը։

-Յուրաքանչյուր պատվեր վերցնելիս` ի՞նչն եք կարևորում:

-Առաջին հերթին կարևորում ենք պատվիրատուի ցանկությունը։ Ամեն ի՞նչ անում ենք, որ վերջինս գոհ լինի կատարված աշխատանքի և իր հետ տանի հենց այն պատվերը, որը ցանկանում էր։

-Արդյո՞ք կարևոր է Ձեզ համար պատվիրատուի ով լինելը:

-Ոչ, մենք ցանկացած պատվիրատուի էլ վերաբերվում են մեծագույն հարգանքով։

-Եղե՞լ է դեպք, երբ հրաժարվեք առաջարկից:

-Իհարկե, եղել են դեպքեր,երբ առաջարկը չի համապատասխանել պահանջարկին։Այս ոլորտում պարզապես անհնար է խուսափել նման միջադեպերից։

-Ի՞նչ նոր ծրագրեր կան առաջիկայում:

- Այսօր արդեն մենք բավականաչափ առաջընթաց ենք գրանցել։ Ընկերության արտադրամասերը հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով, հոսքագծերով ու սարքավորումներով: Շնորհիվ ներդրած ջանքերի և կատարված աշխատանքի՝ «ԲՈՔՈՆԻԿԸ» կարողացել է ընդլայնել իր գործունեությունը: Ներկայումս գործում է 5 մասնաճյուղ և 1 արագ սննդի կետ: Սակայն սա դեռ վերջը չէ։ Մենք նախատեսում ենք էլ ավելի ընդլայնել մեր գործունեությունը, ստեղծել նոր արտադրամասեր, վաճառքի կետեր ու աշխատատեղեր։

-Ո՞րն է Ձեր կարգախոսը, ինչո՞վ եք առաջնորդվում:

- Ապահովել բարձր որակ և մշտապես թարմ արտադրանք։

«Բոքոնիկ բեյքերի»-ի տեսականուն կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև պատվերներ կարող եք կատարել հետևյալ հեռախոսահամարով` +374 95 60 50 11:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին