▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ-ն շփոթեցիք ԱԺ-ի հետ.ՍԴ անդամը` Հակոբ Հակոբյանին

«Նվազագույն աշխատավարձը կազմում է 45.000 դրամ: Սահմանադրության 32-րդ հոդվածն ասում է` յուրաքանչյուր քաղաքացի նվազագույնից ոչ պակաս աշխատավարձի իրավունք ունի: Նախկինում նվազագույն աշխատավարձը համարվում էր չհարկվող: Այս դեպքում, եթե քաղաքացին չվճարի հարկը, ո՞վ պետք է վճարի, նույնը նաև կուտակային վճարի դեպքում»,-ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցրեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:

«Նվազագույն աշխատավարձը նվազագույն զամբյուղին հավասարազոր է: Նվազագույն աշխատավարձը ենթակա է հարկման»,-եղավ պատասխանը:

Հաջորդ հարցը վերաբերում էր օրենքում առկա թերություններին և, թե որո՞նք են դրանք, ըստ պատասխանողի:

«Համակարգը շատ բարդ է: Մենք մասնագետներ չենք ունեցել, նրանք նոր են սովորում, ձևավորվում, համակարգը նոր ենք կիրառում և համոզված եմ, որ օրպես օրենսդրություն և բարդ համակարգ` միշտ փոփոխության կարիք ունի և չեմ կասկածում, որ ամեն անգամ, երբ կքննարկվի` հետ ենք գալու օրենքներ փոփոխելու: Իսկ ինչ կարող եմ ես հիմա նշե՞լ...Չասեմ»,-եղավ պատասխանը:

«Որպես պատասխանող կողմ դուք հանդես չեկաք ՍԴ-ում: Այն շփոթեցիք ԱԺ-ի հետ: Պետք է փաստարկներ բերեիք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին