▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ նախագահի արջը փախել է և վնասել մարդկանց

Lragir.am-ը գրում է, որ իր տեղեկություններով, օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը:

Այս տեղեկությունը խնամքով թաքցվել է, բայց որոնողական լայն աշխատանքներ են տարվել, ընդհուպ ուղղաթիռներով: Սակայն կենդանուն չեն հայտնաբերել: Արջը օրերս հարձակվել է գյուղի վրա և վնասել մի քանի հոգու, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրակապվել և շատ արագ «դուրս գրվել»: Արջը հարձակվել է մանկահասակ երեխայով մի կնոջ վրա, սակայն վերջինիս սկեսուրը կարողացել է փրկել հարսին, փայտով հարձակվելով արջի վրա:

Դեռևս տեղեկություն չկա՝ արջը հայտնաբերվել է, թե ոչ: Վայրի կենդանիներ պահելը դարձել է Հայաստանի քրեաօլիգարխիայի սովորույթը, և այս էլ որերորդ դեպքն է, երբ կենդանիները փախչում են նրանցից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին