▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև ծովում լողալն արգելված է. փոթորիկ է մոտենում ափերին

Վրաստանի սևծովյան ափերին կարմիր դրոշակներ են տեղադրվել. ինչը նշանակում է, որ փոթորիկ է սպասվում: Այս մասին հայտնում  է «Sputnik Վրաստան» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:

«Սև ծովի ափերին 5 բալանոց փոթորիկ է սպասվում: Մենք անմիջապես համապատասխան միջոցառումներ ենք իրականացրել: Բոլոր ափամերձ շրջաններում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչը նշանակում է, որ լողալն արգելվում է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, փրկարարներն անձամբ են տեղեկացնում հանգստացողներին վտանգի մասին և խորհուրդ են տալիս զերծ մնալ արտակարգ իրավիճակներում հայտնվելուց:

Լողալ կրկին կթույլատրվի, երբ լողափին սպիտակ դրոշակներ հայտնվեն: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին