▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում

Սևանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում, գրում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է:

«Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու գրավոր հարցմանը:

Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց: Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա»,- գրել է աղբյուրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին