▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 16-ը՝ համաքաղաքային շաբաթօրյակի օր

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին, համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն պատշաճ անցկացնելու ուղղությամբ: 
Հանձնարարվել է այդ աշխատանքներում ներգրավել Երևանի քաղաքապետարանի ենթակայության ձեռնարկություններին, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին