▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 18-ը եւ 21-ը ոչ աշխատանքային օրեր են. կառավարության որոշում

ՀՀ Կառավարության 2017թ. օգոստոսի 17-ի 991-Ն որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նա­խա­գծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հան­րա­պե­տության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Հաջորդ ոչ աշխատանքային օրը սեպտեմբերի 21-ին է՝ Հայաստանի անկախության օրը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին