▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 20-ին կկայանա ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը

2020թ սեպտեմբերի 20-ին, ժամը 900-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կկայանա ֆուտբոլիստ եւ մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։

Մրցաշարին կիմասնակցեն 8 սիրողական թիմեր՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիա», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջուրի եւ Էրեբունու թիմերը:

Խաղերը կանցկացվեն Օլիմպիական սկզբունքով, զույգերի հաղթողները սեպտեմբերի 21-ին կհանդիիպեն կիսաեզրափակիչներում։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 10-ին կկայանա 3-րդ տեղի համար հանդիպումը, իսկ 1130՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։

Հուշամրցաշարը կազմակերպել են Լեւոնի ընտանիքը եւ ընկերները։

Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» եւ «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։

Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատել է «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում։ 2017-ին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։

2020թ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը:

Հրավիրում ենք լուսաբանելու Լեւոն Ղասաբողլյանի 1-ին հուշամրցաշարի բացման արարողությունը եւ ընթացքը։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կազմկոմիտե 055 403420 հեռախոսահամարով։

Կարդացեք նաև՝ Մտածում էի` վերջն է... Ինչպես Մխիթարյանի խաղը ստիպեց մանկության ընկերոջը ոտքի կանգնել ու քայլել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին