▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 22-ին բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էր

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին Միացյալ Նահանգներում կլինի: Այս մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ հայ համայնքին հրավիրելով սեպտեմբերի 22-ին տեղական ժամանակով 16:00-ին լինել Լոս Անջելեսի Գրանդ Փարկում՝ հանդիպման:

«Վաղուց արդեն պլանավորում եմ, որ պետք է հանդիպում ունենամ ամենահայահոծ քաղաքներից մեկում՝ Լոս Անջելեսում: Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ ակնկալում էին և ակնկալում են, որ պիտի այցելեմ Լոս Անջելես: Նախորդ տարի, ցավոք, երբ Նյու Յորքում էի, չկարողացա այցելել՝ գրաֆիկի և ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Եվ ահա այս տարի մեր սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժամը 16:00-ին Լոս Անջելեսի Գրանդ Փարկում»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին