▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 30-ից հետո գումարները, միևնույն է, տանելու են.«Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

 

«Սահմանադրական դատարանը Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրել է, իմ կարծիքով, երեք կարևոր փաստ, ա/ օրենքը խախտում է սեփականության անձեռնմխելիության իրավունքը՝ իմ աշխատավարձը հարկերը վճարելուց հետո իմ սեփականությունն է, ոչ ոք իրավունք չունի, իմ կամքին հակառակ, դրա մի մասն ինձնից խլելու, բ/ օրենքում շատ բաներ թողնվել են կառավարության ու Կենտրոնական բանկի հայեցողությանը, ինչը, հավանական է, կբերի կամայականությունների և չարաշահումների, գ/ կան ոչ հստակ իրավական ձևակերպումներ, որոնք դարձյալ ճանապարհ են բացում զանազան խարդախությունների համար։ Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյոք բ/ և գ/ թերությունները գոյություն չունե՞ն բազմաթիվ այլ օրենքներում։

 

Այսքանով դրականն ավարտվում է, և սկսվում են քաղաքական խարդավանքները, հիմնավոր և անհիմն կասկածները, ենթադրությունները։ Ես. օրինակ, ենթադրում եմ հետևյալը. քանի որ կառավարությանն այս փողերը, ինչպես ասում են, «վիզ պետք են» [նաև միջազգային կազմակերպությունից վարկ ստանալու համար], այս ամիսներին օրենքը կփոխվի այնպես, որ «կուտակայինի» անունը կդնեն «հարկ»՝ ըստ էության, ավելացնելով հարկային բեռը թե սեփականատերերի, թե աշխատողների վրա, և այդպիսով նաև սեպտեմբերի 30-ից հետո այդ գումարները, միևնույն է, տանելու են։ Գուցե ոչ միայն 74 թվականից հետո ծնվածներից, այլև բոլորիցս»,–գրում է թերթի խմբագիրը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին