▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքս- խաղալիքներն անպտղության են հանգեցնում

Բնության պահպանմամբ զբաղվող միջազգային հայտնի կազմակերպությունը` Greenpeace-ը, դիմել է Եվրամիությանը` կոչ անելով արգելել որոշակի քիմիական նյութերի կիրառումը էրոտիկ խաղալիքների արտադրության մեջ:   «Մեծերի համար նախատեսված սեքս-խաղալիքները պարունակում են նույնպիսի վնասակար նյութեր, որոնք արգելվել են մանկական խաղալիքների  արտադրության մեջ»,- իրենց առաջարկն այսպես են մեկնաբանել Greenpeace-ի անդամները:  

Կազմակերպության տվյալներով` 8 խաղալիքներից միջինը յոթում  24-51 տոկոս վտանգավոր նյութեր են պարունակվում. այդ նյութերը ֆտալատներ են կոչվում: «Մենք տարբեր իրերի արտադրության դեմ ենք բողոքել, բայց վտանգավոր նյութերի նման բարձր պարունակություն չէինք տեսել»,- ասված է կազմակերպության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Greenpeace-ի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆտալատները խաթարում են մարդու օրգանիզմի բնականոն աշխատանքը, հանգեցնում են անպտղության, վնասում երիկամներն ու լյարդը:

Greenpeace-ը պնդում է` արգելել ֆտալատների կիրառումը արտադրության մեջ չի նշանակում չարտադրել սեքս-խաղալիքներ, պարզապես անհրաժեշտ է  դրանց արտադրության մեջ կիրառել առավել անվտանգ նյութեր:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին