▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքսի մասին մտածելն անգամ առողջարար է օրգանիզմի համար

Գիտնականները պարզել են, որ սեքսի մասին մտքերն օգտակար են: Դրանք ակտիվացնում են արյան մեջ պարունակվող հորմոնները, այս ընթացքում բարձրանում է տրամադրությունը, էներգիան ավելանում է, ինչի շնորհիվ օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքը կարգավորվում է: Այս ամենի շնորհիվ էլ բարձրանում է օրգանիզմի դիմացկունությունը, աշխատունակությունն ու նպատակասլացությունը: Կորեացի գիտնականներն ուսումնասիրել են 2 հազար կանանց և տղամարդկանց. նրանց մի մասին ցույց են տվել նկարներ, այսպես ասած, «մեծերի համար»: Դրանից հետո փորձի մասնակիցներին առաջարկել են մարմնամարզությամբ զբաղվել: Նույն առաջարկն է արվել նաև այն մասնակիցներին, որոնք «մեծերի համար» լուսանկարներ չեն դիտել: Փորձը ցույց է տվել, որ նրանք, ովքեր տեսել են գեղեցիկ ու գայթակղիչ ֆոտոմոդելների մերկ ու կիսամերկ լուսանկարները, ավելի մեծ էներգիայով են մարմնամարզությամբ զբաղվել: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ սեքսուալ լուսանկարները բորբոքել են փորձի մասնակիցների երևակայությունը, ստիպել մտածել սեքսի մասին, ինչն էլ նպաստել է արյան մեջ հորմոնների ակտիվացմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին