▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեռական ակտիվ կյանքն ազդում է ինտելեկտի և արտաքինի վրա

Շատերը կհամաձայնեն, որ սեքսն անհրաժեշտ նախապայման է լիարժեք կյանքի համար: Սեռական հարաբերությունները միայն երեխաներին լույս աշխարհ բերելու համար չեն, դրանք նաև դրական հույզերի աղբյուր են: Կյանքի շատ բնագավառներում սեքսն իր դրական ներգործությունն է թողնում:


1. Սեքսը նպաստում է ինտելեկտի բարձրացմանը: Եվրոպական բժշկությունը ներկայացնող մի խումբ մասնագետներ հրատարակել են մի հետազոտություն, որի համաձայն` սեքսի ժամանակ մարդու օրգանիզմում հատուկ հորմոններ են արտադրվում, որոնք բարձրացնում են նյարդային բջիջների տոնուսը և ազդում մտավոր կարողությունների բարձրացման վրա: Տարեց մարդիկ, որոնք շարունակում են սեռական կյանք վարել, ավելի երկար ժամանակ են պահպանում մտքի պայծառությունն ու առավել քիչ հակվածություն  ուղեղի ծերունական հիվանդությունների նկատմամբ:

2.Անգլիական գիտնականները երկար ուսումնասիրություններից հետո սենսացիոն հայտարարություն են կատարել. սեքսով պարբերաբար զբաղվելը նպաստում է երիտասարդացմանը: Սեռական ակտի ժամանակ արյունը հագենում է հաճույքի հորմոններով, որոնք խթանում են օրգանիզմի աշխատանքը:

3. Ակտիվ սեքսն ավելացնում է գրավչությունը: Մեր արտաքին տեսքն իհարեկ մեծամասամբ պայմանավորված է ժառանգականությամբ, սակայն գենետիկան բնավ որոշիչ գործոն չէ: Ուսումնասիրություննեը ցույց են տվել, որ հակառակ սեռի հետ պարբերական սեքսի արդյունքում կինն առավել հմայիչ է ընկալվում:

4.Սրտաբանների պնդմամբ` սեքսով զբաղվելը մարզում է մեր սրտամկանները: Մասնագետները վկայում են, որ պարբերական սեքսը նվազեցնում է սրտամկանի կաթվածի հավանականությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին