▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեռական գերակտիվությունը վնասակար է տղամարդու համար

Արևմտյան Ավստրալիայի Համալսարանի կենսաբանները վստահ են` սեռական գերակտիվությունը վնասակար է առողջության համար, քանի որ այն թուլացնում է իմունիտետը: Փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ սերմնահեղուկի արտադրության և իմունային գործընթացների միջև անմիջական կապ կա: Երբ տղամարդու օրգանիզմում արտադրվում է սերմնային բարձրորակ հեղուկ, այդ ժամանակ «տառապում են» օրգանիզմի բոլոր համակարգերը, հատկապես` իմունայինը: Եվ սեքսից հոգնած տղամարդը դառնում է չափազանց խոցելի տարբեր բակտերիալ և վիրուսային վարակների նկատմամբ:

Բոլոր Կազանովաներին, ովքեր պահպանում են իրենց առողջությունը, տեղեկացնենք, որ միշտ չէ, երբ տղամարդու օրգանիզմում որակյալ սերմնահեղուկ է արտադրվում: Ուշադրություն` որակյալ սերմնահեղուկն արտադրվում է, երբ տղամարդը սեքսով է զբաղվում այն կնոջ հետ, ում բեղմնավորման համար նպատակահարմար է գտնում: Իհարկե սա ենթագիտակցորեն է կատարվում: Այնպես, որ եթե պարզապես ցանկանում եք ժամանակ անցկացնել, ապա սեքսի համար ընտրեք ոչ այնքան հմայիչ, նույնիսկ տգեղ զուգընկերուհիների, որպեսզի ենթագիտակցորեն որակյալ սերմնահեղուկ չարտադրվի:

Հավելենք նաև, որ սպերմայի հատկությունները պարբերաբար փոփոխվում են` պայմանավորված սնունդով, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հոգեկան վիճակով և այլն: Նույնիսկ նրանից, թե որքան նեղ տաբատ է կրում տղամարդը, սպերմայի որակը կարող է փոխվել: Չնայած սա դեռ ապացուցված չէ, բայց ենթադրվում է, որ սերմնային հեղուկն ավելի խիտ են դարձնում սպիտակուցները, օմեգա-3 ճարպաթթուները (պարունակվում է որոշ ձկնատեսակներում) և ժելատինը:

Գիտնականները բացահայտել են մի շարք հակացուցումներ գերակտիվ սեռական կյանքի համար: Առաջին հերթին, անկողնային խիստ չարաճճիություններ խորհուրդ չեն տրվում այն տղամարդկանց, որոնց լիբիդոն ցածր է, իսկ եթե նրանք նաև հակված են նյարդային ռեակցիաների, ապա այստեղ գործն ավելի վատ է. նրանց մոտ կարող է նևրոզ զարգանալ: Բժիշկները սեռական ակտիվությունից հեռու մնալ են խորհուրդ տալիս նաև այն տղամարդկանց, որոնք ունեն սեռական օրգանների բորբոքումներ, քանի որ սեռական ակտը կարող է էլ ավելի սրել վիճակը: Բժիշկները նախազգուշացնում են նաև դեռահաս տղաներին. ենթադրվում է, որ սեռական հասունացումը տղաների մոտ տեղի է ունենում 12-14 տարեկանում, սակայն գիտնականների կարծիքով` երիտասարդ օրգանիզմը պատրաստ չէ մեծ ծանրաբեռնվածության, այս կերպ նույնիսկ հնարավոր է դադարեցնել կամ դանդաղեցնել սեռական և հոգեկան զարգացումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին