Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան:
Նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ:
«Ուզում են իրենց ժողովրդավարության փաստն օգտագործել և վավերացնել մի փաստաթուղթ, որը հակապետական է: Խնդրում ենք, ժամանակ տրամադրեք, հետաձգեք: Արտակարգ դրությունից հետո թող սկսվեն քննարկումները, որ հասկանանք՝ սա ինչ է»։
Ակցիայի ընթացքում նրանք հայտարարում էին՝ «ովքեր կողմ քվեարկեն, նրանց անունները կգրվեն ազգադավների ցուցակում»: Ակցիայի մանսակիցները պնդում են, որ կոնվենցիայի վավերացմամբ, եթե դպրոցներում սկսեն դասավանդվել սեռական կրթության վերաբերյալ առարկաներ, ապա «դա սպառնալիք կհանդիսանա ազգային գոյությանը»:
Տեսանյութում՝ ակցիայի մասնակիցները կոնվենցիայի վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին խոսում են ԱԺ պատգամավորների հետ։ Կոնվենցիայի մասին իր կարծիքն է հայտնել նաև «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում՝ վերցրած Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան էջից
Դիտեք նաև՝ ԱԺ-ն ընդունեց կոնվենցիան՝ չնայած խորհրդարանի դեմ անցկացվող բողոքի ակցիային


