Սերբիայում կայացած «Եվրատեսիլ 2023»-ում՝ այդ երկրի ներկայացուցչի ընտրության մրցույթի նախընտրական փուլին մասնակցել է նաեւ երգչուհի Զեյնան։ Նրանից հարցազրույց է վերցրել «Եվրատեսիլ»-ը լուսաբանող Wiwibloggs կայքը։
Հարցազրույցի ընթացքում երգչուհին հատուկ կայքի համար կատարել է Սիրուշոյի «Քելե, քելե» երգից հատված։ Wiwibloggs-ի ինստագրամյան էջում տեղադրված տեսանյութի ներքո մեկնաբանություն է թողել նաեւ Սիրուշոն։ Նա, որպես հավանության նշան, էմոջիներ է ուղարկել։
«Քելե, քելե» երգի հեղինակները Դեր Հովան ու Սիրուշոն են։ Այդ երգով երգչուհին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2008»-ում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։