▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Գալոյանը չի հավատում Դեդ Հասանի մահվան լուրին

Քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանը դեռ չի հավատում այն լուրերին, որ սպանվել է քրեական հեղինակություն Դեդ Հասանը: Նա կարծում է, որ  այս  ն տեղեկությունը չէ, երկու ժամվա ընթացքում չի  կարելի  ճշտել:

Գրողը այս մասին հայտնել է եՄեդիա.am-ին` հավելոլով, որ  Դեդ Հասանը Հայաստանում քրեական աշխարհում շատ ընկերներ և բարեկամներ ունի, և նրա մահվան դեպքում սկսվելու է քրեական աշխարհում ամենաթող իրավիճակ, քանի որ նա հետխորհրդային տարածքում ամենահեղինակավոր անձնավորությունն էր, և այդ ամենթողությունը հասնելու է նաև Հայաստան:

 Նշենք, որ Սերգեյ Գալոյանը, ով մի շարք քրեական գրքերի հեղինակ է, մինչ օրս չի հավատում, որ սպանվել է Յապոնչիկը, իսկ այսօր էլ չի հավատում, որ սպանվել է Դեդ Հասանը: 

Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, թե  Մոսկվայում սպանվել է օրենքով գող Դեդ Հասանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին