▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Մինասյան. « 7 թեկնածուների միջև պայքարն ընթանալու է լավագույն դեպքում երկրորդ տեղի համար»

Վերջին օրերին ամենքննարկվող թեման գալիք նախագահական ընտրություններն են. հնչում են տարատեսակ կարծիքներ ու կանխատեսումներ:  Ներքաղաքական վերջին  և հետընտրական հնարավոր զարգացումների մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է  «Կովկաս»  ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

  - Պարոն Մինասյան, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական կշիռ և որոշակի ընտրազանգված ունեցող քաղուժերը չեն մասնակցում գալիք նախագահական ընտրություններին: Ի՞նչ եք կարծում`ստեղծված հանգամանքնրում  ինչպե՞ս կկողմնորոշվի  ընտրազանգվածը:

 -Ընտրազանգվածը, բնականաբար, տարբեր ձևով կբաշխվի: Հասկանալի է, որ մարդիկ, ովքեր հույսեր էին կապում առաջին հերթին ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ, որոշ չափով հիասթափություն, այնուամենայնիվ, կապրեն: Բայց մյուս կողմից`  Խորհրդարանական ընտրություններն արդեն կայացել են և մոտակա 3-4 տարվա ընթացքում այդ կուսակցությունները որոշ չափով «կկոնսերվացվեն»  քաղաքական դաշտում, որովհետև ներկայացված են Խորհրդարանում: Այն քվեները, որոնք   մայիսյան ընտրություններին գրանցվել  էին այդ կուսակցությունների օգտին,  տարբեր ձևով են կբաշխվեն:  Իհարկե դա ավելի շատ սոցիոլոգի ուսումնասիրման խնդիր  է, քան քաղաքագետի, բայց  միանգամայն հասկանալի է, որ այդ բաշխումը հեշտ չի լինելու և տարբեր զանգվածներ, որոնք ժամանակին ասենք քվեարկել են դիցուք` ԲՀԿ-ի օգտին, տարբեր մոտեցում կունենան Սերժ Սարգսյանի կամ մյուս թեկնածուների հանդեպ:

 - Ինչպե՞ս եք գնահատում ընտրողների վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ: Այնուամենայնիվ նկատելի է, մեղմ ասած, թեթև վերաբերմունք:

 -Դա բացատրվում է շատ պարզ պատճառով. անցած տարվա դեկտեմբերի կեսերին ստեղծվեց մի իրավիճակ, երբ հասկանալի դարձավ, որ փաստացի գործող`նախագահը որևէ լուրջ մրցակցություն չի ունենա, և ընտրությունները, կարելի է ասե,լ տեխնիկական բնույթ կկրեն:  Այսինքն`կա 8 թեկնածու բայց նաև հասկանալի է, որ այդ թեկնածուներից 7-ի միջև պայքարը գնալու է լավագույն դեպքում երկրորդ տեղի համար: Հասարակությունը դա շատ լավ է ընկալում: Շատ լավ հասկանում է, որ ինտրիգ գոյություն չունի, դրանով է պայմանավորված, այսպես ասած, հանգիստ վերաբերմունքն այս ընտրությունների նկատմամբ:

- Իսկ այդ վերաբերմունքը արդյո՞ք պայմանավորված չէ որոշ թեկնածուների հայտարարություններով:

 -Ոչ, դա պայմանավորված է առաջին հերթին այն քաղաքական իրավիճակով, որ ստեղծվել է մեզանում: Դա ոչ թե թեկնածուների անձնական հատկանիշների հարց է, այլ օբյեկտիվորեն ստեղծված քաղաքական իրավիճակի առանձնահատկություն:

 ՞նչ եք կարծում` հետընտրական ցնցումներ կարելի՞ է կանխատեսել:

 -Կարծում եմ` հազիվ թե նման զարգացումներ տեղի ունենան` կրկին կախված այն առանձնահատկություններից, որ ունեն այս ընտրությունները:  Այս տեսակ ընտրություներ Հայսատանում տեղի են ունեցել 1991 թ-ին, երբ Լևոն Տեր- Պետրոսյանն առաջին անգամ ընտրվեց որպես ՀՀ նախագահ: Այն ժամանակ նա մեծ առավելություն ուներ մյուս թեկնածուների հանդեպ: Մնացած բոլոր ընտրությունների ժամանակ մենք իսկապես ունեցել ենք բավական կոշտ մրցակցային պայքար: Այս դեպքում մենք դա չունենք

 -Ըստ Ձեզ` նոր Կառավարություն կձևավորվի՞:

 -Ես չեմ կարող աել: Հնարավոր է ինչ- ինչ փոփոխություներ լինեն: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանն ավելի քան ազատ է իր ընտրություններում և կաշկանդված չէ պայմանավորվածություններով որևէ քաղաքական ուժի հետ:  Երևի թե կլինեն որոշ նոր նշանակումներ նախարարների պաշտոններում: Դա  միանձնյա ընդունելու է Սերժ Սարգսյանը:

 -Իսկ հնարավոր համարու՞մ եք.  որ թեկնածուներից որևէ մեկը  որևէ պաշտոն զբաղեցնի:

 -Ես դա չեմ կարող ասել, քանի որ նման տեղեկատվության չեմ տիրապետում::

 -Ըստ Ձեզ`  երկրորդ տեղը զբաղեցնող թեկնածուն կլեգիտիմացնի՞ նախագահին:

 - Այս պահին լեգիտիմության հարցը չկա, որովհետև բոլորին հասկանալի է`   տարբերությունն այնքան մեծ է, որ դժվար թե իշխանությունները  ստիպված  կամ շահագրգռված լինեն ադմինիստրատիվ կամ այլ ռեսուրսներ օգտագործել: Հետևաբար,  ֆորմալ ձևով այս ընտրությունները միգուցե ավելի լավը կլինեն, քան նախորդ խորհրդարանականը, որն իմ կարծիքով բացառիկ էր Հայաստանի պատմության մեջ. առաջին անգամ Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում բոլոր քաղաքական ուժերը` և ընդդիմադիր և իշխանամետ, և երրորդ կեցվածք ունեցող,  ներգրավված էին:

 նչպե՞ս եք գնահատում նախաքարոզչական շրջանը:

 - Ընդհանուր առմամբ` բավարար: Ես կարծում եմ` բավական հանգիստ  և որոշ  չափով արդար մեկնաբանություններ կային բոլոր թեկանածուների նկատմամբ:

 Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին