▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շերիֆը» պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել և մեկնում է արտերկիր

Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», այսօր առավոտյան  պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանը մեկնում է արտերկիր:

«Գրիգոր Գրիգորյանը առողջական որոշ խնդիրներ ունի, բուժման էր մեկնում արտերկիր, դրա համար պարբերաբար բացակայում էր ԱԺ նիստերից: Հիմա էլ կա տևական բուժման անհրաժեշտություն, այդ իսկ պատճառով էլ հրաժարվել է մանդատից»,- ասաց նա:

Հարցին, թե ով կփոխարինի ԲՀԿ-ական պատգամավորին, Ուրիխանյանը պատասղանեց, որ այդ մասին հավելյալ կտեղեկացնեն:

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին