▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Ազատիչից արժե օրինակ վերցնել. Պուտինը լսեցրել է կողքիններին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` նոյեմբերի 30-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀԱՊԿ ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ էքսցենտրիկ Բատկան` Լուկաշենկոն, անդրադարձել է ռուսական հեռուստաալիքներով Բելառուսի եւ Հայաստանի հասցեին հնչած «ամուսնական-դավաճանական» պասաժներին, ասել է, որ շատ վրդովված է հակաբելառուսական եւ հակահայկական այդ հայտարարությունների առնչությամբ:

Պուտինը Լուկաշենկոյի ելույթի ժամանակ մի քանի անգամ նայել է Սերժ Սարգսյանի կողմը՝ մտածելով, որ նա եւս կհայտնի իր կարծիքը, սակայն Սերժ Սարգսյանն իրեն հատուկ լռությամբ գլուխը կախ հետեւել է Պուտին-Լուկաշենկո դիսկուրսին: Պուտինը Լուկաշենկոյին պատասխանել է, որ իր համար նույնպես անընդունելի են նման մոտեցումները, եւ անպայման կանդրադառնա խնդրին: Նիստի ավարտից հետո, հենց դռների մեջ, նա կանչել է իր մամլո քարտուղար Պեսկովին եւ ասել` զբաղվիր այդ հարցով, ապա կողքիններին լսեցրել՝ Սերժ Ազատիչից արժե օրինակ վերցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին