▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կայացե՞լ է և հաշտությունը սարերի հետևում չէ՞

Արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների,  հայտնի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իսկ ավելի ուշ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ 

Armlur.am-ն, այս առիթով, գրել է, թե  կայքին  լուրեր  են հասել, որ, այսպես կոչված, բանակցությունները հանգեցրել են նրան, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ կայքի տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի.  Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որպեսզի և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն իրենց թիմերով նահանջի ճանապարհին խայտառակ չլինեն, ՀՅԴ-ն որոշել է բարձրացնել  խաղաղության դրոշը: «Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետևում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին. «Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք, հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետև, Աստված տա, հաջողվի»,- ասել է  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին