ԳԱԼԱ-ն գրել է, որ Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, սակայն չի ասել, թե ինչի շուրջ են զրուցել նրանք: Էմիլ Բուդաղյանն ասել է, որ դեռ հանդիպումից հետո չի հասցրել զրուցել որդու հետ եւ չի իմացել՝ ինչ է ասել Ս. Սարգսյանը: «Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ նախագահը գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել, կամ ինչ է ասել նախագահը»,-փոխանցել է Էմիլ Բուդաղյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում