▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ  նախագահ, ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին եւ հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

«ՀՀ երրորդ նախագահի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր»-ում նաեւ ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Սերժ Սարգսյանը զինվորական պանթեոնում  ծաղիկներ է խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմին, ծաղկեպսակ տեղադրել՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին»,- նշվում է գրասենյակի հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին