▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

25557_b

 

 

 

 

 

 

 

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող  Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ–ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: 

ԿԽՄԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման հնարավորության համար և գոհունակություն հայտնել Հայաստանի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սերտ համագործակցության կապակցությամբ: Պիտեր Մաուրերը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է նույն ոգով շարունակելու փոխգործակցությունը, որը հաջողությամբ զարգանում է հատկապես առողջապահության, պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքի, մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Հանրապետության Նախագահը նույնպես կարևորել է Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, ինչպես նաև այդ կառույցի մարդասիրական առաքելությունը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության ջանքերը նաև ԼՂ հակամարտության հումանիտար հարցերի լուծման գործում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի ներկայությունը և կազմակերպության կողմից ծավալվող գործունեությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին