ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Միքայել Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Միքայել ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում։