Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Պարգևատրվել է նաև Հենրիխ Մխիթարյանը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ․
Հանրապետության տոնի առթիվ, մարզական փայլուն մրցելույթների և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,-նշված է որոշման մեջ: