«Հրապարակ» թերը գրում է. «Պարզվում է` ոչ մեկին չնեղացնելու, բոլորի սիրտը շահելու գործընթացը Սերժ Սարգսյանի մոտ ամենալավն է ստացվում։ Նա, մի կողմից, իշխանությունն ազատում է որոշ մականունավորներից, վարկաբեկվածներից, բայց մտածում է, որ այս փուլում ոչ մի նեղացած չպետք է լինի։ Եվ, բնականաբար, ամենալուրջ խնդիրը վարչապետ Կարեն Կարապետյանի հարցն է։
Մի կողմից՝ հատուկ նրա համար ստեղծվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Բայց նաեւ պրոցեդուրային առումով են «լուծում» գտել։ Ըստ ՀՀԿ-ական մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու առաջարկ անելու է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ապագա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելին` նա հիմնավորելու է, թե ինչու պետք է հենց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այս փուլում դառնա վարչապետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում