▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին:

Կայքին չի հաջողվել ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի:

 

 

 

 

 

 

ՀՔԾ-ից, սակայն, այս տեղեկությունը չեն մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին