▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը պարտավոր է ապահովել Վանո Սիրադեղյանի արժանապատիվ տունդարձը

Վանո Սիրադեղյանին պանդխտության է ճամփել անպարտելի Վազգեն Սարգսյանը՝ մեր ժամանակների գրողին փրկելով Ռոբերտ Քոչարյանի արդարադատությունից:

Վազգեն Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ է դարձել: Բնական է, որ Ռոբերտ Քոչարյանն ու այդ օրերի Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը ուղղակի կամ անուղղակի կապ չէին կարող ունենալ այդ ոճրագործության հետ:

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երկուական անգամ դարձել են նախագահ: 2008-ի Մարտի 1-ին տեղի է ունեցել մի նոր ոճրագործություն՝ կրակել են սեփական ժողովրդի վրա: Քոչարյանն ու Սարգսյանը, բնականաբար, դրա հետ էլ կապ ունենալ չէին կարող, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում էր իշխանության:

Եվ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը պարտավոր է ապահովել Վանո Սիրադեղյանի արժանապատիվ տունդարձը:

Վանո Սիրադեղյանի տեղը Հայաստանն է:

Թաթուլ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին