▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը պիտի հելներ ծեծե՞ր Նազարբաեւին.Արամ Կարապետյան.aravot.am

aravot.am-ը գրում է.«Ոչ իշխանական ուժերը, ես ոնց հասկացա, 12 կետանոց նամակ են պատրաստում ռուսաց թագավորին»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով վերջին ժամանակների նորություններին՝ ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ նկատի ունենալով քառյակի նոր 12 կետանոց պահանջները, որոնք պետք է ներկայացվեն իշխանությանը: Խոսելով Աստանայում Նուրսուլթան Նազարբաեւի կարդացած Ալիեւի նամակի մասին՝ Արամ Կարապետյանն ասել է. «Սերժ Սարգսյանի՝ Աստանա գնալուց առաջ ասել եմ, որ Նազարբաեւը իրեն լավ չի պահելու: Չգիտեի նամակ է գրելու թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է: Հասկանում եմ իր փոխհարաբերությունները Ալիեւի հետ: Այս պարագայում, կարծում եմ, քաղաքականապես հիմարություն էր Ալիեւի ասածը: Դա ենթադրում է սահմանների վրա լարվածություն՝ ցույց տալով, որ հարցը փակված չէ, ամերիկացիների քայլը Ուորլիքի, դրան գումարվեց նամակը: Դա քաղաքական առումով հիմարություն էր, որովհետեւ իր մեջ չէր պարունակում որեւէ նյութ քննարկման: Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում՝ իսկ ո՞վ ասաց, որ Ղարաբաղով պետք է Հայաստանը մտնի Մաքսային միություն: Բոլոր տեղեր ենք մենք մտել առանց Ղարաբաղի, ո՞վ չգիտի, որ Ղարաբաղի հանրապետությունը Հայաստանի կազմում չէ: Սերժ Սարգսյանի պահվածքը լիովին հասկանալի էր, կամ պետք է դուրս գար, ասեր՝ լավ էլի, կամ պետք է սադրանքին տեղի չտար: Ասում եք՝ ինչի՞ ձայն չհանեց Սերժ Սարգսյանը: Ինչ է, հելներ ծեծե՞ր Նազարբաեւին»: Արամ Կարապետյանը նշել է, որ Աստանայում իր համար հետաքրքիր էր Պուտինի արձագանքը. «Ինքը գիտեր եւ կարող էր այդ սկանդալը թույլ չտար, բայց թույլ տվեց: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին