«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, գրել է. «Փաստորեն, Քոչարյանը Ս. Սարգսյանին հիշեցնում է, որ իր շնորհիվ է նա հայտնվել նախագսւհի պաշտոնին, ասել է թե` իր պաշտոնական առաջխաղացման համար պարտական է իրեն: Ուշագրավ է նաև այն, որ Քոչարյանն իր հարցազրույցում բացահայտ տարբերակում է դնում հայաստանցու և ղարաբաղցու միջև: Ավելին, հայտնի փաստ է, որ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը ի հայտ եկավ հենց Հաաստանում Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, մանավանդ որ 1997թ. նա ՀՀ վարչապետ նշանակվեց միայն այն պատճառով որ ղարաբաղցի էր: Սակայն ինքը` Քոչարյանը, նախկինում մշտապես հայտարարել է, թե անթույլատրելի է սեպ խրել հայաստանցու և ղարաբաղցու միջև: «Մենք բոլորս կշահենք, եթե իրոք համարենք, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է», - դեռ 2005թ. ապրիլի 12-ին հայտարարել էր նա ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ` նաև հավելելով որ ինքն իրեն ինչ-որ տեղ համարում է հայաստանցի: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Քոչարյանն այս հարցազրույցում Ս. Սարգսյանին ներկայացնում է ընդամենը որպես նախկին գործընկեր: Մինչդեռ նախկինում և´ Սարգսյանը, և´ Քոչարյանը միմյանց մասին արտահայտվել են որպես ընկերներ, որոնք կյանքի ճանապարհ ու պատերազմ են անցել իրար հետ: Իսկ մամուլն ու հասարակական-քաղաքական գործիչները նրանց որակել են «սիամական երկվորյակներ»: Ավելին, 2008թ. փետրվարի 17-ին Քոչարյանը հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում Ս. Սարգսյանի մասին ասել էր. «Ես իմ ընտանիքի անվտանգությունը, իհարկե, կվստահեմ Սերժ Սարգսյանին, տնտեսական հարցերը, երկրի հաջողությունն ու ապագան կկապեմ նրա հետ, քանի որ չի եղել մի տեղ որ նա, ստանձնելով պաշտոնը, ձախողվի: Ճիշտ հակառակը, շատ կարճ ժամանակահատվածում էական բարելավում է գրանցում: Սա նշանակում է աշխատունակություն, հետևողականություն, կամքի դրսևորում և պատասխանատվություն ժողովրդի առջև: Սրանից լավ էլ ի՞նչ որակներ»:
Այսօր, սակայն, նույն Քոչարյանը հակառակն է պնդում` ձախողումներ արձանագրելով Ս. Սարգսյանի կառավարած երկրում»:
Սերժ Սարգսյանը Քոչարյանի ընկերը չէ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet