▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը վերջին շրջանում «քեֆերից» աչք չի բացում. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը վերջին շրջանում «քեֆերից» աչք չի բացում: Նա հանգստյան օրերին մասնակցել է ոչ միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի արարողությանը, այլեւ, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ իր լավատեղյակ աղբյուրներից, իր ներկայությամբ պատվել է ԱԺ նախկին պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանի դստեր հարսանեկան արարողությունը: Դրանից առաջ էլ մասնակցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի երեխաների պսակադրությանը: Ուշագրավն այն է, որ բոլոր խնջույքների ժամանակ Սարգսյանն ակտիվորեն նաեւ պարում է: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատեգորիկ կերպով չէր ընդունում հարսանեկան հրավերները, իսկ հուղարկավորություններին գրեթե երբեք չէր մասնակցում: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին