Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 64 տարեկան:
Ըստ ասեկոսեների, ՀՀ երրորդ նախագահը ծննդյան օրն անցկացնելու է նեղ ընտանեկան շրջապատում:
Համացանցում արդեն շնորհաավորանքներ են գրվել Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով, որոնցից մեկի հեղինակը Արմեն Աշոտյանն է:
«Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար»,-գրել է Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:
Եթե ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այդ գրառման տակ ավելացրել է՝ «Շնորհավոր ծնունդդ, հրամանատար», իսկ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ հետևյալ մեկնաբանությունն է թողել՝ «Շնորհավոր, պատմություն կերտող մեծ հայ!», որոշ օգտատերեր քննադատել են Աշոտյանի շնորհավորանքի կարճ տեքստը:
«Բայց ինքն արդեն երկու ամսից ավելի էլ գերագույն գլխավոր հրամանատար չի», -գրել է օգտատերերից մեկը, իսկ մյուսն էլ ավելացրել է. «Վերադարձեք իրականություն, պարոն Աշոտյան»:
Աշոտյանն էլ նման կերպ է հակադարձել. «Արարողակարգի կանոնների համաձայն նման բարձրաստիճան կոչումները նախկին չեն լինում և կարող են գործածվել նաև պաշտոնանկությունից հետո ։)»: