ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ:
News.am-ը Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է, թե ինչու է ՀՀ երրորդ նախագահը որոշել հիմա, երբ արտակարգ դրությունը դեռևս չի ավարտվել, հրավիրել մեծ մամուլի ասուլիս և ինչու Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով:
Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը կայքի հարցմանն ի պատասխան ասել է, որ բոլոր հարցերին ՀՀ երրորդ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն կպատասխանի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում