ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի առաջին մասից հետո ակնկալելի էր Նիկոլ Փաշինյանի՝ մեղմ ասած ոչ հավասարակշիռ արձագանքը։
Եվ մինչ հայ հասարակությունը սպասում էր նրա ֆեյսբուքյան էջում հերթական մի քանի անգամ խմբագրված գրառմանը կամ գոնե լայվին, 168.am-ը տեղեկացել է, որ վաղը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրատապ հարցազրույց տալ։
1in.am կայքի լրագրող Նվեր Մնացականյանի մերձավոր շրջապատից կայքը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը կարգադրել է այսօր իր մոտ հրավիրել Նվեր Մնացականյանին, որ վերջինիս հարցազրույց տա։
Դիտեք նաև՝