Սերժը, ՀՀԿ պատգամավորներին համեմատելով զինծառայողների հետ, հայտարարել ա, մեջբերում եմ` "...Այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: ...Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: ...Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան":
Առաջին հայացքից իրոք կարող ա և տարօրինակ թվա Սերժի նման ուշադրությունը ՀՀԿ պատգամավորների հանդեպ, առավել ևս` նման համեմատականների անցկացումը, բայց դա միայն առաջին հայացքից: Բուն ենթատեքստը, իսկ ավելի ճիշտ` մտավախությունը ակնհայտ ա դառնում, երբ հաշվի ես առնում այն իրավիճակը, որում հայտվել էր ՀՀԿ-ն ԱԺ-ի անցած նստաշրջանում: Քառյակի բոյկոտներից հետո ՀՀԿ-ն ոչ միայն դժվարությամբ էր քվորում ապահովում, այլև որոշ դեպքերում չէր էլ ապահովում: Այնպես որ, Սերժին այլ բան չէր մնում անելու, քան սանձահարել ՀՀԿ-ականներին:
ՀՀԿ-ին ուղղված համեմատականներից ու գնահատականներից ուղղակիորեն պետք ա հասկանալ հետևյալը` "Ձեր կյանքը նվիրաբերում եք մեր ծրագրերի իրականացման համար, մշտապես անհաշտ պայքար եք մղում մյուս խմբակցությունների դեմ, կրակում, այսինքն` կոճակ եք սեղմում միայն ի շահ ՀՀԿ-ի, իսկ ով չենթարկվի ու չհնազանդվի, ապա նա կդադարի գրոշի արժեք ունենալ ու կդասվի դավաճանների շարքը": Ահա Սերժի հայտարարության բուն իմաստը:
Հ.Գ. ՀՀԿ-ականները ճիշտ կլինի ճիշտ դատողություններ անեին իրենց "գրոշի արժեք" ունենալու մասին:
Հ.Գ.Գ. Վատ չէր լինի, եթե Սերժը ՀՀԿ-ին նաև կոչ աներ ԱԺ նիստերին ներկայանալ զինվորական համազգեստով: Նախ կառավարությունից հետ չէին մնա, կառանձնանային մյուս խմբակցություններից ու ահ ու սարսափի մեջ կպահեին Ադրբեջանին: