▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի իշխանությունից «նեղացածներն» ակտիվորեն ելումուտ են անում 2-րդ նախագահի մոտ. «Հրապարակ»

«Մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա։ Այցը հետաքրքրական է այն իմաստով, թե կկայանա արդյոք երկար սպասված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար, գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ռ. Քոչարյանը Մոսկվայում մասնակցելու է «Սիստեմայի» բաժնետերերի ժողովի հերթական նիստին։

 Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանի իշխանությունից «նեղացածներն» ակտիվորեն ելումուտ են անում 2-րդ նախագահի մոտ։ «Ի՞նչ պլաններ ունի առաջիկայում պարոն Քոչարյանը»,– հարցրինք Սողոմոնյանին, ով չհերքեց առաջիկայում վերջինիս ակտիվանալու հավանականությունը եւ կրկին պատասխանեց, որ որեւէ գործողության դեպքում հանրությունն անպայման կտեղեկացվի»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին