երաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին։
Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների հայցը։
Այդ մասին 24News-ին հայտնել է նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։
Դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։
Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը փոխվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նոյեմբերին նրան ազատ էր արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կասկածվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու եւ ապօրինի հարստացման մեջ։