▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի խնամին` նախարար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Armlur.am-ին լուրեր են հասան այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները կարծես թե մոտենում են <<տրամաբանական>> ավարտին: Չի բացառվում` նախարար նշանակվի Սերժ Սարգսյանի խնամու` Արա Մինասյանի մյուս որդին` Գրիգոր Մինասյանը: Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը Երևանի ավագանու անդամ է, AM իրավաբանական ընկերության ղեկավարը: Իսկ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կհեռացվի պաշտոնից թերևս երկու պատճառով. նրա աշխատանքից դժգոհ է և Սերժ Սարգսյանը, և վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը փորձել է այս լուրի իսկությունը ճշտել հենց իրենից՝ АМ իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր, Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանից։

Հարցին` «Հատկապես Ձեր ո՞ր արժանիքի համար կարող էր այդպիսի առաջարկ լինել. արդյո՞ք Սերժ Սարգսյանի փեսայի եղբայր լինելը բավական է նախարար դառնալու համար»` Գրիգոր Մինասյանը պաստասխանել է.

«Ես ինձ երբեք չեմ ընկալել որպես որեւէ մարդու ազգական։ Իմ բոլոր աշխատանքներում կարողացել եմ հաջողությունների հասնել ինքնուրույն, առանց որեւէ հովանավորության։ Իսկ իմ համեստ արժանիքները ինձ բերել են սիրված աշխատանք եւ բարեկեցություն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին