▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանին ցողունային բջիջների իմպլանտացիա են արել. «ՀԺ»

Սերժ Սարգսյանն իր արձակուրդն, ինչպես երևում է, որոշել է խիստ արդյունավետ օգտագործել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ իշխանական շատ նեղ շրջանակում շշուկով խոսվում է, որ այս օրերին նրան ցողունային բջիջների իմպլանտացիա են արել:

Թերթն ընդգծում է, որ ցողունային բջիջները, որոնք վերցնում են երիտասարդ դոնորի ոսկրածուծից, արդյունավետ են ավելի քան 50 ծանրագույն հիվանդությունների բուժման համար, բացի դա, լավ արդյունք են տալիս արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում:

Իմպլանտացիան արժե 10-40 հազար եվրո։ Նման իմպլանտացիայի միջոցով օրգանիզմը երիտասարդանում է մոտ 20 տարով։ Սարգսյանի «երիտասարդացումը», ըստ թերթի աղբյուրների, տեղի է ունեցել Կորեայի առաջատար կլինիկաներից մեկում: 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին