▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն անձամբ է հետևում համացանցին՝ այփադով. «Հրապարակ»

«ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստը «կրքոտ» է եղել։ Խոսվել է անգամ ԳՄ-ից տեղի ունեցող ինֆորմացիոն արտահոսքի մասին։ Նիստը տևել է բավականին երկար, Սերժ Սարգսյանը ներկայացել է ուշացումով, կազմակերպչական հարցերից, մայիսին կայանալիք ՀՀԿ համագումարից խոսելուց հետո անցել են բուն թեմային՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մասին առաջարկություններին։ Սերժ Սարգսյանը շատ ակտիվ է եղել։
Ակտիվ է եղել նաև Տիգրան Սարգսյանը, որը նախորդ անգամ ծպտուն չէր հանել։ Վերջինս ծերերի հետ «կիսվել» է թիմային պայքարի իր «տեսլականով»՝ հղում անելով գերմանական մոդելին։ Ապա դժգոհել է, որ պառլամենտում թիմի ներկայությունը շատ դեպքերում «տեսանելի» չի լինում։ ՀՀԿ ֆրակցիայի անդամը, փոխանակ թիմում ասի իր ասելիքը, ելնում՝ դահլիճում «ընդդիմադիր» հարց է տալիս, ֆրակցիայի ղեկավարը շատ դեպքերում «տեղում» չէ։

Նախարարներին ևս բաժին է հասել, նրանց հիշեցրել են, որ նախարարը քաղաքական պաշտոն է, և իրենք պարտավոր են ոչ թե «փախչել» լրագրողների հետապնդումներից, այլ բացճակատ կանգնել ու պարզաբանումներ տալ բոլոր հարցերի առնչությամբ։

Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ գերադասել է լռել։ Սերժ Սարգսյանն ամփոփել է խոսակցությունը, ասել է, որ լավ տեղեկացված է, թե ով ինչ է խոսում ու ինչի մասին է լռում (նա անձամբ է հետևում համացանցին՝ այփադով)։ Ասել է, որ շատ լավ գիտի, թե ում մամլո խոսնակն ում ինչ պատվերներ է իջեցնում, պետք չէ ՀՀԿ-ում բոլորը միասնական՝ նույն միտքը հայտնեն, հո սովետում չե՞նք, բայց պետք է պաշտպանեն ՀՀԿ-ի և կառավարության ձեռնարկները, իր համար կարևոր չէ խոսողի քաղաքական պաշտոնը, կարևոր է նրա ասածի կշիռը։ Ես էլ երբեք որևէ մեկին չեմ ասելու՝ խոսի կամ մի խոսի»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին