▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերժ Սարգսյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզել է ավելի լավ բանակցային պայմաններ ստեղծել, բայց չի ստացվել»․ Հոխիկյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

http://asekose.am/filemanager/uploads/Serj_Sargsyan.jpg

«Սերժ Սարգսյանի հարցազրույցում, իհարկե, հնչեցին Նիկոլ Փաշինյանի համար հերթական ստորացնող մտքեր, որոնց պատասխանը առաջիկա օրերին մենք կստանանք հիստերիայի թագավորի կողմից։

Սերժ Սարգսյանը մանրամասնում է, թե ինչ էին իրենցից ներկայացնում 2010-ի Կազանի կամ 2016-ի Վիեննայի պայմանավորվածությունները՝ միաժամանակ շատ թափանցիկ ցույց տալով, թե ինչքան անշնորհք ու ապիկար են այսօրվա իշխանությունները։ Ինձ համար կարևոր էր Արցախի ապագայի մասին հստակ և կտրուկ խոսքը, ռևանշի մասին տողերի արանքում ասվածը, ինչը նաև Իլհամ Ալիևի համար է խիստ մտահոգիչ։

Այդ տրամաբանական մտքերի արանքում հանկարծ Սերժ Սարգսյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզել է ավելի լավ բանակցային պայմաններ ստեղծել, բայց չի ստացվել, ձախողել են։

Չէ, չէ ու կրկին չէ։ Գոնե Սերժ Սարգսյանը հաստատ գիտի, որ այդպես չի։ Գոնե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ԱԱԾ-ն բազմիցս զեկուցել է, թե ինչ գաղափարների կրող է Նիկոլ Փաշինյանը և թուրքամետ ինչպիսի հայացքներ ունի։ Եթե չեն զեկուցել, ապա դա ևս իր բացթողումն է։

Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության Արցախը հանձնելու համար, և նրան հաջողվեց գործը մասամբ անել։ Այդ պայմաններում Փաշինյանի մասին ասել, թե նա ձգտում էր ավելի լավ պայմանների, բայց եղավ այնպես, ինչպես միշտ, նշանակում է երկարացնել այդ մարդու քաղաքական կյանքը»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին