▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Բաղդասարովը երեկ հանդիպե՞լ են

«Ըստ որոշ տեղեկությունների, երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Նույն աղբյուրները հայտնում են, որ Բադդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաև հրապարակային ասելիքների շուրջ: Բաղդասարովն առայժմ լռում է իր բիզնեսների շուրջ վերջին շրջանում ծավալվող աղմկոտ գործընթացների և «Արմավիայի» սկանդալային սնանկացման մասին: Մինչ հայտնի գործարարը կկողմնորոշվի, թե ինչ հրապարակային պարզաբանումներով է հանդես գալու տեղի ունեցողի վերաբերյալ, «Արմավիայի» լրատվական ծառայությունից երեկ ըստ էության չեն հերքել այն տեղեկությունները, որ Բադդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները և հեռանում է Հայաստանից: «Հայկական ժամանակ»-ի  թղթակցի նույնաբովանդակ հարցին «Արմավիայի» լրատվականից պատասխանել են. «Բիզնեսում ամեն բան վաճառվում է և ամեն բան գնվում է»: Հարցին արդյո՞ք «Արմավիայի» սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ: «Արմավիայի» լրատվական ծառայությունը երեկ հերքել է նաև տեղեկություններն այն մասին, որ Բաղդասարովը Ռումինիայում նոր օդանավակայան է պատրաստվում կառուցել: «Այդ մասին հարցրեք նրանց, ովքեր հորինում են այդ լուրերը»,- ասել են  թղթակցին ու նաև հավելել, որ այս պահին «Արմավիայում» ուղևորների հաշվառում է կատարվում և ապրիլ ամսվա ընթացքում կվերադարձվեն նրանց գնած տոմսերի գումարները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին