Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Շուռնուխի դեպքերին:

«Այս տեսակի հարձակումն անթույլատրելի է: Հանուն արդարության անհրաժեշտ է, որ հայկական գյուղերում լուրջ կրթական աշխատանք տարվի սեռական փոքրամաասնությունների հարցերով:

Զզվելի է».- գրել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:

Պարզվել է, որ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:
Կարդացեք նաև՝ Շուռնուխցիները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին


