▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժի Վաչոյին նոր մեղադրանք է առաջադրվել. ՊՊԾ աշխատակիցները նրա կնոջ վարորդն են եղել և հսկել «Յանս»-ի անվտանգությունը

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել։

/filemanager/uploads/2020/08/week-5/Serji_Vacho.jpg

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործը հարուցվել է պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հոդվածով։

Քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, Պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել։ Այսինքն՝ ՊՊԾ աշխատակիցը եղել է Սերժի Վաչոյի անձնական վարորդը։

Բացի դրանից՝ ՊՊԾ-ի 6 այլ աշխատակիցներ հսկել են Վաչագան Ղազարյանին ու իր կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։

Այսինքն՝ պետական միջոցներով Վաչագան Ղազարյանը տարիներ շարունակ՝ սկսած 2013-ից մինչև 2017 թվականը, ապահովել է նաև իր ռեստորանային համալիրի անվտանգությունը, որի պատճառով պետությանը պատճառվել է հսկայական վնաս։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին