Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է և հանդիպում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պաքարող ցուցարարների հետ:
Մինչ այդ ջերմուկցիները վարչապետին հյուրասիրեցին այն բարիքներով, որոնք, նրանց խոսքով` հանքի շահագործման դեպքում կվերանան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ կգնա Ջերմուկ ու տեղում կծանոթանա բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին:
Նշենք, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ և պահանջում են դադարեցնել աշխատանքները: Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները:
Հիշեցնենք, որ Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները հանք տանող ճանապարհները օրեր շարունակ փակել էին նաև մայիս ամսին և հունիսի սկզբին:
Տեսանյութը` Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև` Ամուլսարի պատճառով զբոսաշրջիկներն էլ են պակասել Ջերմուկում