▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Ձորահէկ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելը):

Այս մասին տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Մարտի 2-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի՝ 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Սեյրան Օհանյանն ասաց, որ կասկածանքը չի ընդունում, եւ այն իր հետ որեւէ կապ չունի:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի՝ նախաքննությունն ավարտված գործով էլ Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին