▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանի նոր երգը կրկնօրինակու՞մ է

Երգչուհի Սիլվա Հակոբյանն օրեր առաջ ներկայացրեց ԱՄՆ-ում նկարահանած նոր տեսահոլովակ, որը  շատերի հավանությանն արժանացավ,  սակայն եղան նաև դժգոհողներ, ովքեր կարծում են, որ այդ երգը շատ նման է Jessie J-ի Price tag երգին: Երգերի նմանության մասին մեկնաբանություն esyes.am-ը փորձել է ստանալ Սիլվայից, ով նշել է, որ ոչ մի կապ չունի երգի ստեղծման հետ. «Աշխարհում յոթ նոտա կա ու հնարավոր է նաև կրկնություն: Two Guyz խմբի տղաներն ինձ երեք երգ են առաջարկել, որոնցից սա եմ  ընտրել: Երգելուց նույնիսկ չեմ էլ նկատել, որ այն նման է որևէ այլ երգի,- ասել է  Սիլվան և հավելել, որ պետք չէ հիվանդագին ընդունել` եթե նույնիսկ այդ երգերը նման են...Երաժշտություն է, ամեն ինչ էլ կարող է լինել»,-հավելել է նա:

Առաջարկում ենք համեմատել երկու երգը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին