▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա ՀԱԿՈԲՅԱՆԻ քրոջ երկրորդ «ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

Հակոբյանների ընտանիքը ուրախանալու մեծ առիթ ունի: 13 շաբաթական հղի է Սիլվայի քույրը` Մանե Հակոբյանը: Երկրորդ անգամ մայրանալու լուրը անակնկալի է բերել երգահանին: «Դեռ չէի սպասում»,- bravo.am-ին ասել է նա:
 

Ուլտրաձայնային նախնական հետազոտության համաձայն` փոքրիկ Անահիտը եղբայր է ունենալու: Մանեն ևս տղա է կանխազգում: «Առաջին հղիությանս հետ համեմատելով` տարբերություններ եմ զգում: Հստակ սեռն իմանանք, այն ժամանակ էլ կզբաղվենք անվան հարցով: Ամենակարևորն այն է, որ առողջ բալիկ լինի»,- ասել է Մանեն և հավելել, որ դուստրը բնավորությամբ նման հայրիկին և մայրիկին, շատ շարժուն է, և եթե երկրորդ բալիկն էլ նման լինի առաջնեկին, ապա կփորձի հարմարվել և զբաղվել իր սիրելի գործով`երեխաների դաստիարակությամբ:

Քրոջ երկրորդ «ամենակատարյալ ստեղծագործությամբ» ուրախանում է նաև Սիլվան: «Անուլիկս իմ ուրախությունն է: Մենք իրար հետ շատ կապված ենք: Ես հասցրել եմ շատ բաներ սովորել երեխա պահելու գործում, որպեսզի հետագայում երեխաներիս պահելիս չդժվարանամ: Իսկ հիմա նույն ուրախությամբ ու ոգևորությամբ սպասում եմ երկրորդին»,- ասել էնա և հավելել, որ իրենց ցնակությունը եղել է, որ առաջնեկը աղջիկ լինի, հետո` տղա, այդպես էլ կարծես լինում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին