Օրեր առաջ լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե Գառնու տաճարի տարածքում ոմն ռուսաստանաբնակ հայ 6 միլիոն դրամ է տրամադրել սրճարան կառուցելու համար: Այսօր՝ մարտի 2-ին, մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվեցին Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխեցին տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերեցին Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն:
Տեսանյութը` Նախախորհրդարանի